Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2025

ՎՎահե Դավթյան

Պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն. վարչապետ:

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միաժամանակ. Փաշինյան:

Միրզոյանը և Բայրամովը նախաստորագրել են երկու երկրի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Այս ուղին հեշտ չի լինելու, բայց միասին կարող ենք այն անցնել և իրականություն դարձնել խաղաղության գաղափարը. ՀՀ նախագահի ուղերձը:

ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ. Սինիրլիօղլու:

ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացը:

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս:

Կոշտան և ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:

Վրաստանի, Իրանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կիպրոսը, Էստոնիան ողջունել են վաշինգտոնյան հանդիպումը, Մոսկվան՝ դրական գնահատել այն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում