Իսրայելը որոշել է օկուպացնել Գազա քաղաքը

ԴԴավիթ Մուրադյան

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքն օկուպացնելու ծրագիրը։ Ավելի վաղ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, սակայն հաստատված պլանը կենտրոնանում է միայն պաղեստինյան անկլավի ամենամեծ՝ Գազա քաղաքի վրա։

Ըստ Իսրայելի կառավարության թվիթերյան էջի հրապարակման՝ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Անվտանգության կաբինետի նիստին ներկայացվել է Գազա քաղաքն օկուպացնելու և պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։ Անվտանգության կաբինետը ձայների մեծամասնությամբ ընդունել է ծրագիրը։

«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Այնուհետև ներկայացվում է պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքը՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ պաղեստինցի քաղաքացիական անձանց և իսրայելցի պատանդների համար։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում