Ստամբուլում մեկնարկել է Իրանի և «եվրոպական եռյակի» հանդիպումը

ԴԴիանա Գասպարյան

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների բանակցությունները: Օրակարգում է իրանական միջուկային ծրագիրը: Նախօրեին Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ շարունակելու են ուրանի հարստացումը: Միևնույն ժամանակ, իրանական կողմը հավատացնում է՝ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունեն:

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները նախազգուշացրել էին, որ Իրանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել, եթե Թեհրանը մինչև օգոստոսի վերջ չհասնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ միջուկային համաձայնագրի: Իրանական կողմը հայտարարում է՝ պատրաստ են Միացյալ Նահանգների հետ բանակցությունների, սակայն այս փուլում՝ միայն անուղղակի: Դոնալդ Թրամփն իր հերթին զգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Մինչ այդ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը պնդում է, որ կառույցի տեսուչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Իրանի միջուկային օբյեկտներ, որոնք զգալիորեն վնասվել են ամերիկյան հարվածներից: Ռաֆայել Գրոսին հավելել է, որ չնայած ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը կասեցնելու մասին Իրանի խորհրդարանի ընդունած օրենքին՝ Թեհրանը հայտնել է, որ պատրաստ է վերսկսելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական խորհրդակցությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում