Զորակոչի ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումների տրամադրումը կբացառվի

ՎՎարդան Հովսեփյան

Զորակոչի ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումների տրամադրումը կբացառվի: Հավելյալ բուժհետազոտությունների ծավալը հաշվի առնելով՝ կառավարությունը որոշել է երկարաձգել ամառային զորակոչի ժամկետը: Մեկ այլ որոշմամբ պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Գործադրի հերթական նիստը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներին վերաբերող որոշում էլ է ընդունել. խոսքը վերաբերում է լիցենզիաների փոփոխությանը: Անդրադարձ է եղել նաև քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգին:

Կառավարության նիստի բոլոր մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում