Ալեն Սիմոնյանը և Չինաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում