Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը:

Հիշեցնենք՝ այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում