Իսրայելը 1,5 տարի առաջ մահափորձ է կատարել իմ դեմ. Փեզեշքիան

ՎՎահե Դավթյան

Իրանի նախագահն ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, սակայն, Մասուդ Փեզեշքիանի խոսքով, կա վստահության խնդիր։

«Պատրաստ ենք խոսել մեր միջուկային ծրագրի վերահսկողության կամ ստուգումների մասին», - հավելել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով մի շարք սարքավորումներ և օբյեկտներ լրջորեն վնասվել են, այժմ գնահատում է իրականացվում: Նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ իր երկիրը երբեք չի ցանկացել միջուկային զենք ունենալ, դա Իսրայելի առաջ քաշած թեզն է: Նաև Փեզեշքիանի խոսքով՝ ինքը և գերագույն հոգևոր առաջնորդը երբեևէ որևէ սահմանափակում չեն տեսել, որ ամերիկյան կազմակերպությունները ներդրումներ կատարեն Իրանում:

«Հենց Իսրայելն է, որ չի ցանկանում նման գործակցություն տեսնել տարածաշրջանում», - հավելել է նա:

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները մեկուկես տարի առաջ մահափորձ են կատարել իր դեմ:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում