Երբ հանրապետությունում կան անվտանգության հետ կապված և հարակից խնդիրներ, ես այդ մասին ուղղակի չեմ կարող չիմանալ․ Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով․

««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում պատասխանեցինք «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, ով միջոցառմանը գրանցվել էր որպես քաղաքացի»։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը նախ հիշեցրել է, որ շարժման շրջանակում կայացող հանդիպումների ընթացքում փորձում է քաղաքական թեմաների չանդրադառնալ։ Վարչապետին հարց է ուղղվել վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունների, նաև այն մասին, թե՝ ինչպես են վարչապետին հասու դառնում հոգևորականների մասին անձնական տեղեկություններ։

«Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում