Կուսության հարց չէ, լեգիտիմության հարց է. ինչու, ըստ վարչապետի, Գարեգին Բ-ն չի կարող լինել Կաթողիկոս

ՎՎահե Դավթյան

Օրվա գլխավոր հայտարարությունները հնչել են երկրի գլխավոր քաղաքական ամբինոից: Խորհրդարան հարցուպատասխանի եկած վարչապետն անդրադարձել է վերջին օրերի ամենաղմկոտ թեմաներին:

«Մայր աթոռում պետք է լինեն մարդիկ, որոնք այնտեղ են աստծո օրհնությամբ»,- հայտարարել է վարչապետը՝ մեկնաբանելով Գարեգին Բ-ին վեհարանից հանելու իր հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում Վեհարանը կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսից ազատելու գործընթացը: Փաշինյանը խոսել է նաև ՀԷՑ-ի շուրջ ստեղծված աժիոտաժից, հավաստիացրել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից:

Իսկ ինչպես կանդրադառնա Աբազյանի պաշտոնից ազատումը անհետ կորածների և գերիների ճակատագրի վրա: Նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են, հավաստիացրել է վարչապետը, ընդգծել՝ ծնողները Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստից անհանգստանալու կարիք չունեն:

Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում