Կամո Ցուցուլյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հունիսի 17-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։

Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացները, ճգնաժամային կառավարման և ճգնաժամային հաղորդակարգերի զարգացման հեռանկարները։

Ալեն դը Մյույզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել ՆԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Դեսպանն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանության ոլորտներում։

Ալեն դը Մյույզերն իրատեսական է համարել երկկողմ համագործակցության զարգացումը՝ հատկապես աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և դիմակայունության զարգացման ուղղություններով։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակական դարձնելու պատրաստակամությունը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում