«Ցատկող» և «պարող» ավտոմեքենա. BYD-ը համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ավտոմոբիլային ընկերությունը

ՔՔրիստինա Մկրտչյան

Չինաստանի Շենժեն քաղաքում Հայաստանից ժամանած լրագրողները եղան նաև BYD (Build Your Dreams - «Կառուցիր քո երազանքները») ընկերությունում: Հնարավորություն ունեցան փորձարկելու 2024 թվականին ներկայացված և միայն էլեկտրական էներգիայով աշխատող առաջին սուպերմեքենան՝ YANGWANG U9-ը։

 
Այն միավորում է մրցուղային հզորությունը, քաղաքային հարմարավետությունը և խաղային հնարավորությունները շնորհիվ իր երկու առաջատար տեխնոլոգիաների՝
  • e4 պլատֆորմն ապահովում է 4 անիվի անկախ շարժում, գերազանց արագացում և կառավարում,
  • DiSus-X ինտելեկտուալ կորպուսային կառավարման համակարգը թույլ է տալիս մեքենային նույնիսկ «ցատկել», հավասարեցվել անսովոր տեղանքին կամ «պարել» ուղիղ տեղում:

YANGWANG U9-ը արժեքը 1.68 միլիոն յուան է (մոտ 232 հազար դոլար)։ BYD տեղեկացնում է՝ առաքումները կմեկնարկեն այս ամռան ընթացքում։

BYD-ն միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջնորդվում է կանաչ ու կայուն ապագայի գաղափարով։ Նրա գործունեությունը ընդգրկում է չորս հիմնական ճյուղ՝

  • ավտոմոբիլային արդյունաբերություն.
  • էլեկտրոնիկա.
  • նոր էներգիա և վերականգնվող էներգիայի պահեստավորում.
  • երկաթուղային տրանսպորտ (SkyRail և SkyShuttle):

BYD-ը hիմնադրվել է 1994 թ.` որպես մարտկոցներ արտադրող ընկերություն և ունեցել ընդամենը 20 աշխատակից: Այսօր BYD-ում շուրջ 969 հազար մարդ է աշխատում: BYD-ն համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ավտոմոբիլային ընկերությունը: Նոր էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների և մարտկոցների առաջատար արտադրողն է: Ընկերության նոր էներգիայի մեքենաները (էլեկտրական ու հիբրիդային) վաճառվում են ավելի քան 104 երկրում։ BYD-ի ուղերձը պարզ է՝ «Թող տեխնոլոգիան ծառայի բնությանը»։ Ընկերությունը մտադիր է շարունակել իր զրոյական արտանետում ունեցող էներգետիկ համակարգի ներդրումը ամբողջ աշխարհում։ Այն կոչված է կրճատելու կախվածությունը ֆոսիլ վառելիքից՝ միաժամանակ պահպանելով նորարարության և հասանելիության բարձր մակարդակ։

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում