Թրամփը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների հետ պայմանագրերը

ԴԴիանա Գասպարյան

Գործարար Իլոն Մասկի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա հետ կնքված պետական պայմանագրերի և սուբսիդիաների գնահատում կանցկացնեն։

«Խոսքը մեծ գումարների մասին է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետական գործակալությունների և Մասկի ընկերությունների միջև պայմանագրերի դադարեցման հնարավորությունը։

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին 17 պետական գործակալության հետ կնքված 100 պայմանագրի շրջանակում Մասկի ընկերությունները մոտ 3 միլիարդ դոլար են ստացել։

Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև լարվածությունը կտրուկ սրվել է հունիսի 5-ին: Ամերիկացի գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահի ընտրությունում, նա աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել կառավարության ծախսերը կրճատելու՝ Սպիտակ տան օրինագիծը և ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը:

Մասկը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2025 թվականի երկրորդ կեսին անկում կապրի։

Թրամփն էլ մեղադրել է Մասկին՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար:

ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում