Պարտքը սարքվել է, որ Հայաստանի գույքը հնարավոր լինի հանձնել Ռուսաստանին. քաղաքագետներ

ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքագիտական հանրությունը վստահ է՝ ժամանակին հատուկ սարքվել է Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքը, որ հնարավոր լինի մեր երկրի կարևոր գույքը փոխանցել այդ երկրին:

Նաև պնդում են, որ հարկավոր է վերադարձնել մեր պետության սեփականությունը:

Մասնագետների դիտարկմամբ՝ Ռուսաստանի թողտվությամբ մեր երկրում նախկին իշխանությունների օրոք թալան է եղել, և այսօր այդ միջոցներն օգտագործվում են Հայաստան պետության դեմ հիբրիդային պատերազմում:

Առհասարակ, վերլուծական միտքն անընդունելի է համարում աշխարհաքաղաքական մեկ կենտրոնից ամբողջական կախվածությունը՝ համարելով, որ դա դեմ է պետականության, ինքնիշխանության գաղափարին:

Իրինա Մկրտչյանն է ի մի բերել քաղաքագետների գնահատականները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում