Միրզոյանը և Կատարի պետնախարարը քննարկել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 27-ին հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը քննարկել են ներդրումների խրախուսման հնարավորությունները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Գազայում տիրող իրավիճակին։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում