Մենք պետք է ճանաչենք երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից. Միրզոյանը՝ Հնդկաստան-Պակիստան հարվածների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Տեղի է ունեցել ահաբեկչություն: ՀՀ-ն շատ արագ արձագանքել, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել է զոհերի հարազատներին, ընտանիքներին՝ զորակցություն: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հնդկաստան-Պակիստան փոխադարձ հարվածներին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք և որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, այլ՝ միայն դատապարտել: Մենք պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից: Մենք այդ հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում, և այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում