Ռազմական ծախսերի մրցավազքն աշխարհում կշարունակվի. մասնագիտական հետազոտություն

ԼԼիլիթ Ասատրյան

2024-ին աշխարհում ռազմական ծախսերը ռեկորդային են եղել վերջին 36 տարվա համար: Ընդ որում՝ ծախսերն ավելացել են անխտիր բոլոր տարածաշրջաններում: Մասնագետները դա հիմնականում պայմանավորում են շարունակվող պատերազմներով, լարվածության օջախներով: Փորձագետների կանխատեսմամբ՝ մրցավազքը կշարունակվի նաև առաջիկայում:

Ռազմական ծախսերը բավական բարձր են նաև մեր երկրում. Հայաստանի պաշտպանական ծախսերը համախառն ներքին արդյունքի 5.5 տոկոսն են կազմում: Այդ ցուցանիշով մենք ութերորդն ենք աշխարհում: Մասնագիտական գնահատմամբ՝ Հայաստանն այլ տարբերակ չունի՝ Ադրբեջանից սպառնալիքների պարագայում և նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որոշ ժամանակահատված հարկադրված է լինելու պահպանել սպառազինության տեմպը:

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները և հայաստանյան փորձագետների գնահատականները Նիկոլայ Ավետիսյանն է համադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում