Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է. Բարո

ԴԴիանա Գասպարյան

Եվրամիությունը կընդունի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադար հաստատել` հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, որն ավելի վաղ մեկնել էր Վաշինգտոն։

«Ես երեկ խոստացա հանրապետական սենատոր Լինդսի Գրեմին, որ կփորձենք համակարգել պատժամիջոցների երկու փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները»,- ասել է Ժան-Նոել Բարոն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դիվանագետը շեշտել է՝ միանգամայն պարզ է, որ Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է»։ Բարոն նաև չի բացառել, որ Փարիզը կարող է տնտեսական համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։

Լինդսի Գրեմն ավելի վաղ հայտարարել էր, որ 72 օրենսդիր աջակցել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, որը կկիրառվի, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ վարել։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում