«Երևանը»՝ Չիկագոյում

ՎՎարդան Հովսեփյան

Ամերիկյան Չիկագո քաղաքի Քոննորս այգում ցուցատախտակներ են տեղադրվել, որոնց վրա նշված է, թե որքան է հեռու իրենց քաղաքն այդ բնակավայրից: Այս շարքում կարելի է տեսնել ինչպես Լոնդոնն ու Փարիզը, Վաշինգտոնն ու Լոս Անջելեսը, այնպես էլ Երևանը: Ըստ ցուցատախտակի՝ Հայաստանի մայրաքաղաքը Չիկագոյից հեռու է 6060 մղոն: Չիկագոյում Հայաստանի հյուպատոսության աշխատակիցները քաղաքի բնակիչներին կոչ են անում այցելել Հայաստան և վստահ են, որ «Հայաստան» գրությամբ ցուցատախտակի տեղադրումը կնպաստի, որ ամերիկացիներն ավելի շատ հետաքրքրվեն Հայաստանով:

«Ինչ են անելու Հայաստանի մասին ոչինչ չիմացող քաղաքացիները, երբ տեսնեն ցուցանակը: Արդյոք նրանք գրպաններից չեն հանի իրենց բջջայիններն ու Google-ում համապատասխան տեղեկություն փնտրեն: Այդպես նրանք նորություններ կիմանան մեր երկրի մասին»,- հյուպատոսության աշխատակից Պարույր Սարգսյանին մեջբերում է ամերիկյան «The Armenian Mirror-Spectator» պարբերականը:

Հատկանշական է, որ նախորդ տարի Չիկագոյի նույն այգում «Չիկագո – Երևան» գրությամբ նստարաններ էին տեղադրվել, որոնք արտադրվել էին Հայաստանում և նման էին հայաստանյան տարբեր քաղաքներում տեղադրված նստարաններին:    

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում