Թայվանում փլուզվել է 140 մետրանոց կամուրջ

ՄՄարի Կոստանյան

Թայվանի արևելյան Նանֆանգաո բնակավայրում փլուզվել է 140 մետրանոց կամուրջ, որի հետևանքով տուժել է 12 մարդ: Կամուրջն ընկել է ձկնորսական նավակների վրա: Նախնական տվյալով՝ վեց մարդ մնացել է փլուզված կառույցի տակ: Փլուզման պահին կամրջով ընթանալիս է եղել բենզատար բեռնատար, որը ջուրն ընկնելուց հետո հրդեհվել է: Դեպքը տեսանկարահանել են մոտակայքի տեսախցիկները: Դեռևս պարզ չէ կամրջի փլուզման պատճառը: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում