Թրամփն ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ՝ Ջեյքոբսը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան» կբացի։ «Մենք բարձր ենք գնահատում այս համարձակ քայլը խաղաղության և բարգավաճման ճանապարհին»,- հավելել է նա:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում