ԿԸՀ անդամը՝ արձանագրված խնդիրների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Առավոտից շրջում ենք տեղամասերում, նաև լինում են զանգեր՝ խորհրդատվական բնույթի:

Այդ մասին «Լուրերի» թղթակցին ասաց ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը:

«Խնդիր է եղել հեռարձակման հետ կապված. գիտեք որ ուղիղ հեռարձակում է իրականացվում բոլոր տեղամասերից: Դիտորդներն արձանագրել են, որ մի քանի վայրկյան տարբերությամբ է հեռարձակումն իրականացվել: Տեխնիկական խնդիր է դա»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ հեռարձակողն այդ մասին տեղեկացվել է: 

«Մի խնդիր ենք ունեցել, որ թեկնածուն առավոտյան այցելել է տեղամաս և ցանկացել է ոչ որպես ընտրող, ուղղակի ներկա լինել պրոցեսին: Հանձնաժողովի նախագահի կողմից բացատրվել են ԸՕ պահանջները և խնդրել են լքել տեղամասը և գալ ամփոփման գործընթացում միայն: Թեկնածուն դուրս է եկել, խնդիր չի եղել»,-ասաց նա:

Ժիրայր Կարապետյանը նաև նշեց, որ մի տեղամասում միևնույն քաղաքական ուժի երկու վստահված անձ են եղել միաժամանակ: «Չորս րոպե տարբերությամբ հանձնաժողովի նախագահը նկատել է, որ քարտուղարն ուղղակի գրանցելուց չի տեսել, որ արդեն նույն քաղաքական ուժից վստահված անձ կա ներկայացված: Այս դեպքում էլ խնդրել են լքել տեղամասը, որն անմիջապես կատարվել է»,- ասաց նա: 

«ՌԴ քաղաքացիների հետ կապված մենք ունենք կարգավորում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ ՌԴ քաղաքացին, որն անձնագրում ունի տվյալ համայնքի հաշվառումը, ՌԴ անձնագրով կարող է մասնակցել քվեարկությանը, հակառակ դեպքում՝ կացության քարտ պետք է ունենա: Այս դեպքում տեխնիկական խնդիր էր առաջացել: Հիմա այս պահին զուգահեռ ճշտվում է անձնագրային բաժնի հետ: Մարդը, որը ցուցակում կա, անպայման մասնակցելու է քվեարկությանը, չի կարող զրկվել ընտրելու իրավունքից»,- նշեց ԿԸՀ անդամը:

Անդրադառնալով ընտրության ընթացքին՝ Ժիրայր Կարապետյանն ասաց. «Նորմալ է. եթե համեմատելու լինենք մյուս ընտրությունների հետ՝ բավականին ակտիվ է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում