Ավագանու բոլոր անդամները դատապարտված են համագործակցել. Բարսեղյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ավագանու բոլոր այն անդամները, որոնք նստած են լինելու ավագանու նիստերի դահլիճում, դատապարտված են համագործակցել:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը («Եվրադաշինք»):

«Իրենք պիտի օրակարգ հաստատեն, Արթուր Ալեքսանյանին պարգևատրեն, կարիքավոր մարդուն ֆինանսական աջակցություն ցույց տան, բյուջե հաստատեն, հնգամյա զարգացման ծրագիր: Սա համագործակցություն է: Համագործակցելու դատապարտված են բոլորը»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ այսօր Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111 236 է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում