Գյումրեցին իր քվեն տալու է զարգացող Գյումրի տեսնելու համար. Սարիկ Մինասյան

ԿԿարմեն Ղուկասյան

Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների համար ապագա հինգ տարիներում զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար համերաշխ քաղաք ունենալու համար: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը (ՔՊ կուսակցություն):

Հիշեցնենք՝ այսօր Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111 236 է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում