Ոչ մի թեկնածուի հետ ոչ մի քննարկում իմ կողմից չի եղել. Ռուբեն Մխիթարյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ՝ վեց կուսակցություն և երեք դաշինք:

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համար Ռուբեն Մխիթարյանը նկատեց՝ դեռևս մտահոգիչ բաներ չեն լսել, պարզապես կան տեղամասեր, որտեղ շատ են կուտակումները:

«Բազմաթիվ դիտորդներ, վստահված անձինք, լրագրողներ կան: Կարծում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է: Ոչ մի թեկնածուի հետ ընդդիմադիր ոչ մի տեսակի քննարկում իմ կողմից, ամեն դեպքում, չի եղել:

Ավագանու մանդատը, իհարկե, պահելու եմ, մնացած հարցերը ընտրություններից հետո՝ գիշերը, պարզ կլինեն»,- ասաց Մխիթարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում