Պուտինը պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքորոշումը. Պեսկով

ՄՄերի Ներսիսյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովին և նրա միջոցով տեղեկություններ ու լրացուցիչ ուղերձներ է փոխանցել Դոնալդ Թրամփին՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Պուտինը պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքորոշումն Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն մատնանշել է հարցեր, որոնց պատասխանը պետք է միասին գտնել:
«Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան»,- հավելել է Պեսկովը:

Երեկ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: ՌԴ նախագահը նշել էր՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում