Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. Փաշինյանի պարզաբանումը

ԼԼուսինե Մուրադյան

Այդ գաղափարախոսությունը պետք է գրավոր ձևակերպվի՝ որպես փաստաթուղթ, և այդ փաստաթղթի ձևակերպումը, որի վրա աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, կհամարեմ զրոյական կետ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի դիտարկմանը, թե ինչ փուլեր պետք է անցնի Հայաստանում «գաղափարական տրանսֆորմացիան», որի մասին վերջին շրջանում Փաշինյանը հաճախ է խոսում:

«Հայաստանում գրավոր ձևակերպված այդ գաղափարախոսությունն ունի զրո համախոհ: Մենք այդ զրո համախոհի կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումը և ձևակերպումն իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ համախոհների թիվն իրականում զրո չէ, բայց քաղաքական մոտեցման առումով ճիշտ է այդպես առաջ շարժվել, և որ Փաշինյանն ինքն իրեն էլ դեռ չդիտարկի որպես իրական Հայաստանի գաղափարախոսության կրող և համախոհ:

Ըստ վարչապետի՝ այդ գաղափարախոսությունը պետք է անցնի հանրային քննարկման փուլով, գրավոր ձևակերպված այդ փաստաթղթի մասին պետք է խոսել քաղաքացիների հետ, ապա պետք է տեղի ունենա այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլ, նոր միայն երրորդ փուլով այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի հերթական խորհրդարանական ընտրություններում:

«Կարծում եմ, որ, այո՛, առաջիկա քաղաքական շրջափուլը հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի և ՀՀ-ի պաշտոնական գաղափարախոսություն»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում