Միշտ օրակարգում է. վարչապետը՝ բանակցություններում գերիների վերադարձի հարցն ընդգրկելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել, և չէր կարող դնել: Իմ ուղերձում եմ ասել, որ եթե ես այդ թուղթը չստորագրեի, մեր 25-26 հազար զինվոր հայտնվելու էր շրջափաման մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի մեջբերմանը, թե վարչապետի աջակիցներից մեկը կարծում է՝ Էրդողանը և Ալիևը զենքը դրել էին Փաշինյանի գլխին և ստիպել են ստորագրել փաստաթուղթ:

«Իմ գլխին զենք դրված լինելու բերումով ո՛չ որևէ գործողություն երբևէ արել եմ, ո՛չ էլ որևէ գործողություն երբևէ կանեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցություններում գերիների, պատանդների վերադարձի հարցը ընդգրկելուն, Փաշինյանը նշեց, որ այդ հարցը միշտ է օրակարգում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում