Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը. Մակրոն

ՄՄերի Ներսիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններն:

«Ռուսաստանը փոխել է իր արտաքին քաղաքականությունը՝ աջակցելով Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունի վճռական վարչապետ, որը չի ենթարկվում նրան»,- հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ Փարիզը վերջին ամիսներին ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում, քանի որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը:

Ֆրանսիայի նախագահը, անդրադառնալով Ուկրիանայում տիրող իրավիճակին, նախազգուշացրել է, որ խնդրի արագ և հեշտ լուծում չի լինելու: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ակտիվորեն առաջ մղել հակամարտության կարգավորման գործընթացը, և ընդգծել է, որ Ուկրաինայի պարտությունն անընդունելի կլինի ոչ միայն եվրոպացիների, այլ նաև ամերիկացիների համար:

Մակրոնի խոսքով, եթե Արևմուտքը համաձայնի որևէ «փոխզիջման», ապա դա կարող է վատ ազդեցություն ունենալ նրա հեղինակության վրա:

Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները ստիպված կլինեն «իրատեսական քննարկումներ» սկսել տարածքային հարցերի շուրջ, քանի որ միայն նրանք կարող են իրական լուծումներ առաջարկել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում