Եվրամիության ավիացիոն սև ցուցակից դուրս գալու համար Հայաստանին մեկ քայլ է մնում

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանը դեռ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» է: Բրյուսելի հետ քննարկումները, սակայն, հաջող շարունակվում են:

Կառույցի նշած թերությունները հիմնականում վերացված են, ըստ էության, մեկ խնդիր է մնում կարգավորել: Խոսքը վերաբերում է որակյալ կադրերին:

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ամեն ինչ անում է իրավիճակն արագ շտկելու համար, նաև հետագայում նման խնդիրների առաջ չկանգնելու նպատակով գործակցում Կրթության նախարարության հետ:

Մասնագիտական գնահատականներով՝ «սև ցուցակից» դուրս գալը մի շարք ոլորտներում դրական ազդեցություն կունենա՝ համաշխարհային շուկայում մրցունակ դառնալուց մինչև զբոսաշրջության աշխուժացում:

Շահագրգիռ կողմերի նկատառումներին Նիկոլայ Ավետիսյանն է ծանոթացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում