ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն

ԱԱնի Օհանյան

Դատական իշխանությունը տեղեկացնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն:

«Դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատարել այն, և ավելի քան մեկ տարի երեք ամիս անց է այն հանձնել առաքման: Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում