Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել

ԴԴիանա Գասպարյան

Թբիլիսիում արդեն իններորդ օրն է՝ ցույցերը չեն դադարում:

Հազարավոր քաղաքացիներ շարունակում են բողոքել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ։

Խորհրդարանի շենքի դիմաց ջրցան մեքենաներ են տեղակայվել, արցունքաբեր գազ է կիրառվել, իրավապահների և ցուցարարների միջև կրկին բախումներ են եղել:

ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի մասնակիցները ճայթուկներ, քարեր և շշեր են շպրտել ոստիկանների և խորհրդարանի շենքի ուղղությամբ: Կան տուժածներ:

ՆԳՆ տվյալով՝ վերջին մեկ օրում 48 մարդ է բերման ենթարկվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում