Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ. ՀՀ հաջող ելույթը՝ ԶՈՒ աշխարհի առաջնության շուրջ աղմուկի ֆոնին

ԼԼիլիթ Ասատրյան

Ինչու ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցում Հայաստանի լավագույն ըմբիշներից մի քանիսը, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ են համալրել Զինված ուժերը: Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ նրանց մասնակցությունը կարող էր շահարկումների առիթ դառնալ: Կանոնադրությունն արգելում է զորակեչել մարզիկներին՝ հատուկ միջազգային մրցումներին նրանց մասնակցությունն ապահովելու համար: Իսկ առաջին մրցութային օրն արդեն իսկ մեր ընտրանին մի շարք մեդալներ է նվաճել: Ոսկե մեդալ են նվաճել Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը, արծաթե մեդալ՝ Էլեն Բաբաջանյանը, իսկ բրոնզե մեդալ՝ Հրաչյա Պողոսյանը և Աշոտ Խաչատրյանը: Սարգիս Բեգոյանը՝ արծաթե մեդալ և Անդրանիկ Ավետիսյանը՝ ոսկե մեդալ։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում