Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Վատիկանի պարտեզում ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Նարեկացու արձանի առջև

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում: Այդ մասին տեսանյութը հրապարակվել է Կառավարության ղեկավարի Ֆեյսբուքի էջում:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Վատիկանի պարտեզում ծաղիկներ են խոնարհել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսի արժանացած Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի առաջ:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում