Ժամանակն է ավարտել պատերազմը Գազայի հատվածում. Բլինքեն

ԴԴիանա Գասպարյան

Բրյուսելում Բլինքենը մեկնաբանել է նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը: Պետքարտուղարը հիշեցրել է, որ իսրայելական կողմն ի սկզբանե ցանկանում էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ներուժը և հոկտեմբերյան հարձակման հեղինակներին: «Իսրայելը հասել է ՀԱՄԱՍ-ի դեմ իր նպատակներին, ժամանակն է ավարտել պատերազմը»,- հայտարարել է Բլինքենը: Նա միաժամանակ հավելել է՝ չի կարելի թույլ տալ, որ խմբավորման ներուժը վերականգնվի։

Մինչ այդ Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ իսրայելական հարվածների հետևանքով կենտրոնական Գազայում կան վիրավորներ և զոհեր:

Լարված է նաև Լիբանանում: ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածել է Բեյրութի արվարձաններին: Լիբանանում զոհերի թիվն արդեն հատում է 3200-ը, վիրավորներինը՝ գերազանցում 14.200-ը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում