Եթե Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում. Ալեն Սիմոնյան

ԻԻրինա Մկրտչյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ երկու կողմն էլ փոխանակվեն արձանագրություններով, որ գործընթացն ավարտված է՝ հայտարարել է Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանը պարզաբանել է. եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը, հայկական կողմի գործընթացը որևէ իրավական ուժ չի ունենա:

«Դա պայման է։ Եվ, վերջիվերջո, մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք։ Մեր կողմից կանոնակարգի վավերացումը իրավական առումով որևիցե ռիսկ չի պարունակում»,- ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր հայտարարել են՝ չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները

համապատասխանում են Սահմանադրությանը:


Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում