1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Դրանք 18 համայնքում են: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Որ այս հատկացումն էլ իրականացնենք, բյուջեից արդեն 17 մլրդ 52 մլն դրամ կլինի հատկացումը, Կառավարության մասնաբաժինը»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրով նախ համայնքն է իր հատկացումը տրամադրում, ապա՝ Կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել և իրականացվում են, այն է՝ մանկապարտեզների կառուցում, ջրատարների վերանորոգում, ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացում, բակերի բարեկարգում, խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, մայթերի բարեկարգում, հուշահամալիրի կառուցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում