Ռուսաստանը և Ադրբեջանն ակտիվորեն գործակցում են բոլոր ոլորտներում. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

Անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել խաղաղությունը Հարավային Կովկասում՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Մարիա Զախարովան հավատացրել է՝ Մոսկվան ողջունում է այն կողմերին, որոնք պատրաստ են օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նա միաժամանակ հավելել է, որ ռուսական կողմը չի հանդուրժի Արևմուտքի իբր կործանարար ազդեցությունը։ «Մենք միասին այնքան ջանք ենք գործադրել, պետք է թույլ չտանք, որ Արևմուտքը վերահսկելի քաոսի քաղաքականություն կիրառի»,- ասել է Զախարովան:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ակտիվորեն գործակցում են բոլոր ոլորտներում՝ հաշվի առնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունը։ «Արևմուտքը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ: Կարծում եմ՝ Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան անդրադարձել է Բաքվում կայանալիք COP29-ին, կարծիք հայտնել, թե վերջին տասնամյակների ընթացքում կլիմայական օրակարգը քաղաքականացվում է: Նա Բաքվին մաղթել է խուսափել դրանից:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում