Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ թոկի ձևով, Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, այդ բովանդակությունը եղել է հետևյալի մասին, որ ՀՀ-ն պետք է գոյություն չունենա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն փաթեթը, որը գոյություն է ունեցել 2016 թվականի օգոստոսի դրությամբ, հետևյալի մասին է եղել, որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել, և մի մոտիկ տեղից կապել: Ես հենց դա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մենք պետություն ունենալու շանս ենք ստացել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում