Խաղողի մթերման գինն այս տարի ավելացել է՝ 10-20 դրամ առնվազն

ՄՄուշեղ Իսախանյան

Արարատի մարզի այգեգործները, որոնք տեխնիկական խաղող են աճեցնում, ոչ բերքից են դժգոհ, ոչ էլ մթերման գներից:

Խաղողի մթերման գինն այս տարի ավելացել է առնվազն 10-ից 20 դրամով:

Մարզպետարանում սա բացատրում են բարձր մրցակցությամբ՝ մոտավորապես 20 ընկերություն այս պահին Արարատի մարզում կատարում է մթերումներ: Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին վստահեցնում է, որ մթերման բարձր գները պայմանավորված են նաև պետական ծրագրերով՝ լիզինգի միջոցով պետությունը խաղողագործներին օգնում է մեծացնել պահման հզորությունները, արտադրական կարողությունները, որակը: Արմավիրի մարզում խաղողագործների ոգևորությունն ավելի ցածր է, այստեղ բերքի վրա իր ազդեցությունն է թողել կարկուտը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում