Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Նիկոլ Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ Վարագա Սուրբ խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ:

Մայր տաճար էին ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում