Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները:

Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին, ինչի համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում