ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում