Հարավային Օսիայում 2008 թվականի պատերազմի նախաձեռնողը Միխեիլ Սաակաշվիլին է. Վրաստանի վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Հարավային Օսիայում 2008 թվականի պատերազմի նախաձեռնողը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:

«Եվրոպայի խորհրդի բանաձևում հստակ ասվում է, որ«Սաակաշվիլիի ռեժիմը» օգոստոսի 7-ին լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, ինչին հաջորդեց Ռուսաստանի հարձակումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետը նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը հնարավոր կլինի վերականգնել կամ պատերազմի, կամ հաշտեցման ճանապարհով։

«Եղբայրասպան պատերազմից հետո հաշտությունն անհնար է առանց փոխադարձ ապաշխարանքի», - շեշտել է Կոբախիձեն։

Նա մեղադրել է ընդդիմությանը՝ այդ փաստը չտեսնելու համար: Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հարկավոր է ներողություն խնդրել օսերից, ինչը բացասական արձագանք է ստացել ընդդիմության շրջանում։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում