Ֆրանսիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստան կատարելիք այցին

ՄՄերի Ներսիսյան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր այցին:«Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի: Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում