ՀՀ-ն Եվրաջասթում կնշանակի համակարգող դատախազ. ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր վավերացնելու հարցը

ԼԼուսինե Մուրադյան

2021 թվականին Եվրամիությունը նախաձեռնել էր ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցություններ: 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը, իսկ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրեց այն: Այժմ ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը մտել է խորհրդարան:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաձայնագիրն անցել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներպետական բոլոր ընթացակարգերը: ՍԴ-ն ընդունել է նաև նախագծի դրույթները Սահմանադրությանը չհակասելու և համապատասխանության վերաբերյալ որոշում:

«Ընթացակարգերը զգալիորեն կնպաստեն ԵՄ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագությանը, ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին և օպերատիվությունը»,- ասաց նա, նշեց, որ արդյունքում ուղիղ կապ կհաստատվի ՀՀ-ի և ԵՄ-ի համապատասխան մարմինների միջև կոնտակտային անձանց նշանակման և գործուղման միջոցով:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ սա այն եզակի մեխանիզմներից է, որը թույլ է տալիս այս փուլում ԵՄ ինտեգրման գործընթացների շրջանակում արդեն իսկ պրակտիկ և արդյունավետ համագործակցության խողովակներ և մեխանիզմներ ներդնել ԵՄ գործընկերների հետ հարաբերություններում:

Հարակից զեկուցող Արման Եղոյանը հավելեց՝ համաձայնագիրը, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել են նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Նորվեգիան, Շվեյցարիան:

«Համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը Եվրաջասթում նշանակելու է համակարգող դատախազ, որը դառնալու է Եվրաջասթի դատախազական կոլեգիայի անդամ և օժտված է լինելու համապատասխանաբար ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավունքներով, նախաքննական և դատաքննական փուլում տեղեկատվություն է հայցելու և սահմանված կարգով ստանալու ԵՄ անդամ երկրների գործընկերներից, ինչպես նաև Հայաստանն է արդեն պարտավորություն ստանձնում՝ նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու իր գործընկերներին դրա անհրաժեշտության դեպքում:

Սա շատ կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- ասաց Եղոյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթի ժամանակ ընդգծեց՝ համաձայնագրի վավերացումով ինստիտուցիոնալ հիմքի վրա կդրվի ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում