ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ մամուլում հայտնված թղթին. վարչապետը՝ ՀՅԴ բյուրոյի շրջաբերականի հարցի վերաբերյալ

ԿԿարմեն Ղուկասյան

Չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ հատկապես մամուլում հայտնված թղթին, չգիտեմ՝ ինչքանով են Դաշնակցության ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ իր տրամադրության տակ հայտնված՝ ՀՅԴ Բյուրոյի շրջաբերականին վերաբերող հարցին, որը թվագրվում է 2022 թվականի ապրիլի 7-ով:   

Լրագրողը մի հատված մեջբերեց ենթադրյալ շրջաբերականից, որում ասվում է, թե «Ռուսաստանը կարող է Արցախը իր ենթակայությանը ուղղակի ենթարկելու սցենար մշակել և գործադրել, որպեսզի հավանական միության դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն: Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում»:

«Չեմ ցանկանում այդ մանրամասների մեջ խորանալ, բայց այդ փաստաթղթի կարիքը չկար մի շարք հարցերում գնահատականներ տալու, և ես կարծում եմ, որ այդ հարցերին գնահատականը տվել եմ՝ այդ թվում՝ ԱԺ-ում հենց ընդդիմության ներկայությամբ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում:

Նոր էլ հղում արեցի ժամանակին իմ արած այն պնդմանը, որ ԼՂ հարցը իքս պահից ինչպես է ծառայել որպես գործիք՝ ՀՀ զարգացումը թույլ չտալու և ի վերջո Հայաստանին անկախությունից և ինքնիշխանությունից զրկելու:

Ձեր ասածը վկայում է, որ իմ ասած տրամաբանությունը՝ ԼՂ հարցն օգտագործել Հայաստանում պետականության կայացումը թույլ չտալու համար, Հայաստանի ներսում ունի շատ կոնկրետ կողմնակիցներ, և այդ կողմնակիցների հասցեները պարզ են, այլ բան, որ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, պետք է որոշի, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում այն գործընթացների նկատմամբ, որոնց խորքում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը նսեմացնելն է, և սա կարևորագույն հայեցակարգային հարց է, որի պատասխանը նույնպես ՀՀ-ն և նրա հիմնադիրը հանդիսացող ժողովուրդը պետք է տան:

Գուցե ճիշտ ժամանակն է այդ հարցի պատասխանը տալու, գուցե ժամանակը չէ՝ այդ հարցի պատասխանը տալու, գուցե պետք է թողնել, որ ժամանակը այդ հարցի պատասխանը տա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես չունեմ, ես այսօր չունեմ համոզմունք, որ պետք է գործել իմ ասած սցենարներով, բայց կարծում եմ նաև, որ կարող են լինել իրադարձություններ, բացահայտումներ, որոնք մեզ բոլորիս կօգնեն կողմնորոշվել, թե որ տարբերակն է ճիշտ»,- ասաց նա: 

Հիշեցնենք՝ Civic.am-ը հրապարակել էր փաստաթղթերի լուսապատճեններ, որ, իր պնդմամբ, հատվածներ են Հայ Յեղափոխական Դաշնակցության 2022 թվականի շրջաբերականից: Դրանով կոչ է արվում վիժեցնել սահմանազատման գործընթացը, նաև կարծիք է հայտնվում, որ կարելի է ինքնիշխանության աստիճանն իջեցնել: Դաշնակցության պատասխանատուները նշում են, թե հրապարակված փաստաթղթերն իրական չեն, սակայն չեն էլ դիմել իրավապահներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում