Մեզ հեռահար հարվածների հնարավորություն է պետք. Զելենսկի

ԳԳոհար Սարգսյան

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ավիահարվածներից մեկը թիրախավորել է քաղաքի կենտրոնական հատվածը։ Բնակելի բարձրահարկ շենքում պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ, որն արագ տարածվել է։ Քաղաքի տարբեր հատվածներում ևս թիրախավորվել են բնակելի շենքեր։ Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 4 զոհի մասին, նշվում է, որ այդ թիվը կարող է ավելանալ։ Հաղորդվում է նաև մոտ 30 վիրավորի մասին։

«Նման հարվածներ չէին լինի, եթե մեր պաշտպանական ուժերը հնարավորություն ունենային ոչնչացնել ռուսական ռազմական ավիացիան այնտեղ, որտեղ այն գտնվում է։ Մեզ անհրաժեշտ են վճռական որոշումներ մեր գործընկերների կողմից՝ այդ ահաբեկչությունը դադարեցնելու համար։ Դա միանգամայն արդար անհրաժեշտություն է։ Չկա ոչ մի ռացիոնալ պատճառ՝ սահմանափակելու Ուկրաինայի պաշտպանական գործողությունները։ Մեզ հեռահար հարվածների հնարավորություն է պետք»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում