Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Ատրպէյճան կրկին ապատեղեկութիւն տարածեց, իբրև թէ հայկական կողմը կրակ  բացած է ատրպէյճանական դիրքերուն ուղղութեամբ:

Փութին և Ալիև քննարկած են Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան գործընթացը:

Պայրամով և Ֆիտան քննարկած են Հայաստան-Ատրպէյճան կարգաւորման գործընթացը:

Ընտրուելէն յետոյ Փեզեշքիան առաջին արտասահմանեան այցը Իրաք պիտի կատարէ ։

Իրան կ՛աջակցի ՀԱՄԱՍ-ի և Իսրայէլի միջև հրադադարի որևէ համաձայնագրի, որը ընդունելի է պաղեստինցիներուն համար:

Իսրայէլ լայնածաւալ գործողութիւն սկսած է Արևմտեան ափի չորս քաղաքներուն մէջ:

Ուքրանական զինուած ուժերու յարձակումէն յետոյ Ռոստովի քարիւղի պահեստներէն մէկուն մէջ հրդեհ  բռնկած է:

Ուքրանիան չերկարաձգեր Ռուսաստանի հետ կազի տարանցման պայմանագիրը. Զելենսքի:

Ուքրանիան պալիստիկ հրթիռ ստեղծած է. Զելենսքի:

Սթոլթընպըրկ ՆԱԹՕ-Ուքրանիա խորհուրդի հրատապ նիստ մը հրաւիրեց:

Եւրամիութիւնը պիտի հետևի Վրաստանի խորհրդարանի ընտրութիւններուն:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում