Կառավարությունը 3 միլիարդ դրամով ավելացրել է պետպատվերից օգտվելու ծառայությունների գումարը

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանում պետպատվերով բուժօգնությունից օգտվում է մոտ 1 մլն 200 հազար քաղաքացի: Պետությունը 3 մլրդ դրամով ավելացրել է պետպատվերի բյուջեն:

Քաղաքականությունը միտված է առողջապահական համակարգը պատրաստել ավելի մեծ թվով քաղաքացիների սպասարկելու, նաև ծառայությունները հասանելի դարձնել մեր բնակչությանը:

Այդուամենայնիվ, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, բնակչության բուժօգնության հասանելիության խնդիրն ամբողջությամբ կլուծի համապարփակ ապահովագրության ներդրումը:

Արդեն իսկ պատրաստ է բժշկական ապահովագրական համակարգի անցնելու փաթեթը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում