Սիսիան-Քաջարան ճանապարհի երթևեկությունը կկրճատվի երկու ժամով

ՌՌոզա Խաչատրյան

Հյուսիս-հարավ ճանապարհի հայ-իրանական հատվածի 32 կիլոմետրանոց հատվածի 11 կիլոմետրը կկառուցվի զրոյից: Առաջիկայում կսկսվեն թունելի փորման աշխատանքները: Նոր ճանապարհը կունենա տեխնիկական ավելի բարձր կարգ, ու միջին թույլատրելի արագությունը 50-ից կհասնի 80 կմ/ժ-ի:

Եվս մեկ հատվածի՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը սպասում է իր մեկնարկին: Այս հատվածի 118կմ ճանապարհը կառուցումից հետո կկրճատվի՝ հասնելով 60 կմ-ի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարն ասում է, որ այսօրվա ոլորապտույտ ճանապարհներով երթևեկող բեռնափոխադրողներին նորակառույց ճանապարհը կթվա փրկություն, քանի որ այն կունենա տեխնիկական լավագույն լուծումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում